Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս պահին չեմ կարող ասել՝ Ռուբեն Հայրապետյանը կդասավանդի, թե՞ ոչ». Արայիկ Հարությունյան

15:10, ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ.
«Այս պահին չեմ կարող ասել՝ Ռուբեն Հայրապետյանը կդասավանդի, թե՞ ոչ». Արայիկ Հարությունյան

Այսօր լրագրողները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքվեցին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանն այլևս չի՞ դասավանդելու բուհ-ում. «Այս հարցին անընդհատ չենք կարող անդրադառնալ, որովհետև ինչ պետք է ասվեր, արդեն ասվել է: Ես չեմ կարող պատասխանել՝ կդասավանդի՞, թե՞ ոչ: Համալսարանից հարցրեք: Շաբաթը մեկ եմ մեր կրթության հաստատությունների հետ կապված տեղեկություններն ամփոփում: Իրականում 3 նախարարությունում այնքան աշխատանք կա, որ անընդհատ չես կարող նույն պրոցեսներին հետևել»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով ուսանողների ստորագրահավաք կազմակերպելուն և բողոքի ակցիային, նախարարը նշեց, որ երբ նամակը ստանան՝ նոր կպատասխանի այդ հարցին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը:

Մեկ օր անց նախարարի հրամանով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը:

3068 | 0
Facebook