Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «ս» և «դ» հոդերի գործածության մասին

21:20, ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ.
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «ս» և «դ» հոդերի գործածության մասին

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել. «Ս և Դ հոդերն անձնական դերանուններ «չեն սիրում»

Սխալ է գործածել Ս և Դ ստացական հոդերն ԻՄ և ՔՈ անձնական դերանունների հետ, ինչպես երբեմն հանդիպում է. իմ ընկերՍ, իմ գիրքՍ, քո եղբայրԴ, քո քույրԴ։
     Կա՛մ պետք է ասել՝
     իմ ընկերԸ, իմ գիրքԸ,
     քո եղբայրԸ, քո քույրԸ,
     կա՛մ՝
     ընկերՍ, գիրքՍ
     քույրԴ, եղբայրԴ»:

3699 | 0
Facebook