Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կամուրջը միջնադարյան գլուխգործոց է, կողքի ձորը՝ իսկական աղբավայր». Արման Նալբանդյան

23:30, հինգշաբթի, 29 օգոստոսի, 2019 թ.
«Կամուրջը միջնադարյան գլուխգործոց է, կողքի ձորը՝ իսկական աղբավայր». Արման Նալբանդյան

Հնագետ Արման Նալբանդյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Մեղրի գետի միջնադարյան կամուրջներից մեկը...
     Ըստ իս՝ ամենալավը...
     Միջնադարյան մշակույթի մի իսկական գեղեցկուհի, ինժեներական գլուխգործոց:
     ...........................
     Միջնադարը միջնադար, իսկ հիմա կամուրջին կարելի ա մոտենալ խառըխշտիկ հողամասերի միջով, լքված, կիսաքանդ բակերով, կուտակված աղբի մոտով (աղբը պարզապես լցված ա ձորակը, որից քիչ այն կողմ կամուրջն ա): Այս ամենը շատ հետաքրքիր կարծիք ա ձևավորում տուրիստների մոտ, այն մասին, թե ինչպես են Հայաստանում սիրում իրենց մշակույթը:
     Ասածս ինչ ա. միգուցե տուրիզմը Հայաստանում մի որոշ ժամանակով արգելվի ու Հայաստանին ծանոթանան սիրուն վիդեոներով ու գրքերով: Թե չէ՝ որ հուշարձան գնում ենք, խայտառակ ենք լինում:
     Էդքանը...
     Բայց կամուրջն իրոք հրաշք ա»:

3185 | 0
Facebook