Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արծվանիկի պոչամբարի պարզվածքը լցվում է Նորաշենիկ գետը. տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել

19:20, հինգշաբթի, 29 օգոստոսի, 2019 թ.
Արծվանիկի պոչամբարի պարզվածքը լցվում է Նորաշենիկ գետը. տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել

Համացանցում տարածված Արծվանիկի պոչամբարի պարզվածքի վերաբերյալ ահազանգի հետքերով ս.թ. օգոստոսի 24-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակիցները համատեղ ուսումնասիրություն են իրականացրել ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարից հեռացվող հոսքաջրերի թունելախորշի սկզբնամասում։ Կատարվել են հոսքաջրերի նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտություն իրականացնելու նպատակով: Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ, այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Հիշեցնենք՝ տեսանյութը տարածել էր լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանը:

3926 | 0
Facebook