Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չգիտեմ, թե ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ն ի՞նչ օրենքով է առաջնորդվում». Անահիտ Բախշյան

03:20, ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ.
«Չգիտեմ, թե ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ն ի՞նչ օրենքով է առաջնորդվում». Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ ՇՊՀ-ի հենակետային ավագ դպրոցի ուսուցիչների ինձ ուղղված նամակի, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նրանց հետ աշխատանքային պայմանագիր է ուզում կնքել 6 ամսով։
     Չգիտեմ, թե ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ն ի՞նչ օրենքով է առաջնորդվում, բայց ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածն ասում է․
     Աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.

2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
     Իսկ 95-րդ հոդվածում նախատեսված դեպքերի մեջ այս ավագ դպրոցի մանկավարժները չեն կարող մտնել, եթե 63 տարին լրացած չէ։
     Հոդված 95. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը
     1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ:

2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:

3. Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`

1) ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով.

2) համատեղությամբ աշխատանք կատարողների հետ.

3) սեզոնային աշխատանքներ կատարողների հետ.

4) ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ.

5) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ.

6) օտարերկրացիների հետ` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով:

7) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և վաթսուներեք տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող և վաթսունհինգ տարին լրացած անձանց հետ` գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա:
     ՇՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է առաջնորդվի ՀՀ ԱՕ-ով»։

3089 | 0
Facebook