Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ա՜յ քեզ պատասխան». Անահիտ Բախշյան

10:10, հինգշաբթի, 29 օգոստոսի, 2019 թ.
«Ա՜յ քեզ պատասխան». Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, հիշում եք չէ՞, հուլիսի 31-ին դիմել էի ԿԳՄՍ նախարարին հարցով, թե եթե դասասենյակում առողջապահության նախարարի հրամանով սահմանված 1 սովորողին բաժին ընկնող 2 քառակուսի մետրը չի ապահովվում, սակայն Դուք սահմանում եք առավելագույն 35 աշակերտ, իսկ 70 քառակուսի մետր մակերես ունեցող դասասենյակներ չկան ոչ մի դպրոցում, ապա հակասություն չկա՞ այդտեղ, տեսեք թե ինչ պատասխան եմ ստացել՝ պարզվում է այդտեղ հակասություն չկա, քանի որ սահմանվում է սովորողների առավելագույն թիվը, եթե անգամ սանիտարական և շինարարական նորմերը թույլ են տալիս ավելին։ Ա՜յ քեզ պատասխան, բայց չէ՞ որ խոսքը ոչ թե ավելի մակերեսի մասին է, այլ՝ պակասի»։

36987 | 1
Facebook