Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Հետաքրքիր է

79-ամյա Էմանուել Վիտորգանը կրկին հայր է դարձել

17:10, չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ.
79-ամյա Էմանուել Վիտորգանը կրկին հայր է դարձել

Ռուս հայտնի դերասան Էմանուել Վիտորգանը չորրորդ անգամ հայր է դարձել: Նա 79 տարեկան է: Այս ուրախալի լուրը դերասանը հայտնել է Instagram-ում:

Վիտորգանի կինը՝ Իրինա Մլոդիկը, Կլարա անունով աղջիկ է լույս աշխարհ բերել: Դերասանը սոցցանցում տեղադրել է լուսանկար՝ կնոջ, նորածին երեխայի և դստեր՝ Էթելի հետ:
     «Մենք համալրում ունենք. ևս մեկ դուստր է ծնվել՝ Կլարոչկան»,- գրել է Վիտորգանը: Նրա խոսքով՝ դուստրը մոր անունով է անվանվել:

Նշենք, որ 79-ամյա դերասանն ունի չորս երեխա, հինգ թոռ և երկու ծոռ: Առաջին կնոջից՝ Թամարա Ռումյանցևայից, Վիտորգանն ունի մեկ դուստր՝ Քսենիան: Ալլա Բալտերի հետ երկրորդ ամուսնությունից ծնվել է որդին՝ Մաքսիմը: Վիտորգանի ներկայիս կինը նախորդ տարի լույս աշխարհ է բերել Էթելին:

| | |
4903 | 0
Facebook
COMMENT.am