Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագիծն ավարտական փուլում է». Մխիթար Հայրապետյան

14:10, չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ.
«Ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագիծն ավարտական փուլում է». Մխիթար Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագիծն ավարտական փուլում է. սիրելի քաղաքացիներ, քիչ առաջ ԱԺ կրթության հանձնաժողովում ավարտվեց մեր աշխատանքային քննարկումը. առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի դեռ ամիսներ առաջ ներկայացրած ՝ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:

Ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում օրենքը կընդունվի և արդեն 2020-2021 ուսումնական տարվանից ուսանողները կկարողանան իրենց եկամտային հարկը որպես ուսման վարձ վճարել»:

4252 | 0
Facebook