Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ձերբակալման որոշումը կբողոքարկվի. Գագիկ Խաչատրյանի պաշտպանները հրատապ ճեպազրույց են տվել

22:50, երեքշաբթի, 27 օգոստոսի, 2019 թ.
Ձերբակալման որոշումը կբողոքարկվի. Գագիկ Խաչատրյանի պաշտպանները հրատապ ճեպազրույց են տվել

Ինչպես արդեն հայտնել ենք, ժամեր առաջ ձերբակալվել է ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն՝ իր եղբորորդու հետ: Քիչ առաջ կայացավ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների հրատապ ճեպազրույցը լրագրողների հետ: Պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ Ծաղկաձորում գտնվող առանձնատանը խուզարկումներ են կատարվել, որոնց արդյունքում ոչ մի էական փաստաթուղթ կամ գումար չեն գտել: «Ընդամենը օրինական զենքեր են եղել, որոնք առգրավվել են, ընդհանուր այդքանը»,- նշել է նա:

Պաշտպանը նաև նշեց, որ գործարար Համլետ Ամիրխանյանի սնանկացման հետ ներկայացված մեղադրանքը կապ չունի: Կասկածանքը վերաբերում է ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում ՊԵԿ-ում կատարված գործողություններին: Ըստ մեղադրանքի՝ ինչ-որ աշխատակիցներ գործի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել:

Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել ձերբակալման որոշումը:

4561 | 0
Facebook