Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Մարզիկները նշել են, որ անարդար եմ իրենց հանդեպ»․ Լևոն Ջուլֆալակյան

16:25, երեքշաբթի, 27 օգոստոսի, 2019 թ.
«Մարզիկները նշել են, որ անարդար եմ իրենց հանդեպ»․ Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, oլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն այսօր հրաժարական տվեց։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ որոշման պատճառներին, ինչպես նաև բացեց Մաքսիմ Մանուկյան-Արթուր Շահինյան միջև եղած կոնֆլիկտի փակագծերը․ «Թիմը բաժանված էր երկու մասի, այդ ամենն ինձ համար տհաճ էր։ Մարզիկներ կան, որ նշել են, որ ես անարդար եմ իրենց հանդեպ։ Բայց ոչ մի հիմնավորում չկա, ուղղակի խոսքեր են։ Եթե հիմնավորում լինի, ես կընդունեմ իրենց խոսքերը, բայց եթե չկա հիմնավորում, միայն խոսքեր են, այս ամենն անընդունելի է։ Պարզ ասեմ՝ Մաքսիմ Մանուկյանը 87 կգ քաշային կարգում առ այսօր ոչ մի մեդալ չի նվաճել։ 82 կգ քաշային կարգում է նա դարձել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ Լավ, տաղանդավոր մարզիկ է։ Բայց կա և Արթուր Շահինյան, ով 2 անգամ Եվրոպայի բրոնզե մեդալակիր է դարձել այդ քաշում և վերջին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այնպես որ, եթե կա պայքար, այդ պայքարից պետք չէ խուսափել, իսկ եթե մարդիկ ենթադրաբար ասում են ես ուժեմ եմ․․․ եթե մարդիկ 1-2 հաղթանակ են տանում, չի նշանակում ուժեղ են։ Ես մասնագիտորեն եմ դա ասում։ Նա կարող է միջազգային գորգին ավելի մեծ հաջողություններ հասնի։ Արթուր Շահինյանն այդ քաշային կարգի աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիրն է։ Եվրոպական խաղերին նրա չմասնակցելուն ես դեմ էի։ Ես դեմ էի, որ Մաքսիմ Մանուկյանը մասնակցի Եվրոպական խաղերին, այստեղից էլ սկսվեց շարժը։ Բայց, ձայների առավելությամբ, որոշվեց, որ նա կմասնակցի, ու տեսաք ոնց մասնակցեց։

Բոլորն էլ ինձ համար հավաքականի մարզիկներ են, բացարձակ տարբերություն չկա անուն, ազգանուն, հայրանուն։ Ինձ հետաքրքրել են հաջողությունները, հաղթանակները, մեդալները։ Դրա համար եթե որևէ մեկը կարծում է, որ նման պարագայում կողմնապահություն եմ արել, դա իր գործն է։ Ես կողմանպահություն չեմ արել, այլ գնացել եմ մեդալների հետևից։ Իմ գործով եմ ապացուցել դա»։

| | |
1603 | 0
Facebook