Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր մանրամասներ՝ Քարագլուխ գյուղի մոտ տեղի ունեցած խոշոր վթարից

13:00, երեքշաբթի, 27 օգոստոսի, 2019 թ.
Նոր մանրամասներ՝ Քարագլուխ գյուղի մոտ տեղի ունեցած խոշոր վթարից

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրերս խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Վարորդը, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում` Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլորվելով` հայտնվել էր ձորում։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Տուժածներից 15-ամյա աղջիկն ավելի ուշ անգիտակից վիճակում ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մոտ առկա է թոքերի սալջարդ, որովայնի սալջարդ, կոնքի ողերի կոտրվածքներ։ Աղջիկն արդեն գիտակցության է եկել, նկատվում է դրական տեղաշարժ»։

14912 | 0
Facebook