Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տնտեսագիտական համալսարանի դասախոսների դատական գործերի ոդիսականը». Ալեքսանդր Կոչուբաև

11:20, երեքշաբթի, 27 օգոստոսի, 2019 թ.
«Տնտեսագիտական համալսարանի դասախոսների դատական գործերի ոդիսականը». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայացնում եմ Տնտեսագիտական համալսարանի դասախոսների դատական գործերի ոդիսականը. ինձ զարմացնում է խնդրի մասշտաբը և պետական այն ներգրավվածությունը, որ առկա է իրենց իրավունքների համար մաքառող դասախոսների գործում։ Սույն գործով առկա են դատական 4 վեճեր, որոնցով լրացել են դատավարական բոլոր հնարավոր և անհնար ժամկետները և սկսվել են դատավարական աճպարարությունները։
     Գործ ԵԴ/19761/02/19։ Դատավոր Ռ․ Ներսիսյանը գործով կիրառել էր հայցի ապահովման միջնորդություն, հետո տուրք տալով պատասխանողի առնավազն ոչ ճիշտ վիճակագրությանը, վերացրել էր այն։ Վերացումը բողոքարկվել էր վերաքննության կարգով։ Հուլիսի 31-ին մակագրվել է դատավոր Տարոն Նազարյանին, ով որոշում կայացնելուց բառացի օրեր առաջ, անհասկանալի պայմաններում ինքնաբացարկ է հայտնել։ Գործն ստացել է Ամրահի Պետրոսյանը։ Նշեմ, որ էս տեսակ գործերը քննվում են 15 օրյա ժամկետում։ Ընդ որում` «օդում կախված լուրերի» համաձայն, դատավորը կայացնելու է գործը վերադարձնելու մասին որոշում։ Այս մասով ընդգծեմ, որ վերադարձի դատավարական ժամկետները լրացել են, եթե ունենանք վերադարձ դրան հետևելու է հանցագործության մասին հաղորդումը (հետին թվով փաստաթուղթ կազմելու մասով)։
     Գործ ԵԴ/25075/02/19։ Դատավոր Տիգրան Գրիգորյանը կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, քանի որ հայցադիմումի մեջ նշված հասցեները չի կարողացել հասկանալ հաշվառման են, թե բնակության (ուղակի ծիծաղ է առաջացնում)։ Վերադարձից հետո գործը մակագրվել է Գրիգորի Վարդանյանին՝ օգոստոսի 19-ին, ով եռօրյա ժամկետում պետք է կայացներ հայցը վարույթ ընդունելու կամ այլ որոշում։ Եթե համակարգչիս օրացույցը ճիշտ է ցույց տալիս, ժամկետը լրացել է։ Այս մասով ևս ընդգծեմ, որ վերադարձի դատավարական ժամկետները լրացել են, եթե ունենանք վերադարձ դրան հետևելու է հանցագործության մասին հաղորդումը (հետին թվով փաստաթուղթ կազմելու մասով)։
     Գործ ՎԴ/6135/05/19։ Այս գործը ՀՀ վարչական դատարանից վերահասցեագրվել է ընդհնաուր իրավասության դատարան։ Օգոստոսի 16-ին մակագրվել է Արշակ Պետրոսյանին։ Սցենարը նույնն է․ ժամկետը լրացել է։ Այս մասով ևս ընդգծեմ, որ վերադարձի դատավարական ժամկետները լրացել են, եթե ունենանք վերադարձ, դրան հետևելու է հանցագործության մասին հաղորդումը (հետին թվով փաստաթուղթ կազմելու մասով)։
     Գործ ՎԴ/5643/05/19։ Ռուբեն Ներսիսյանը այս գործը ընդունել է վարույթ և գնացել արձակուրդ։ Օգոստոսի 19-ից երկօրյա ժամկետում քննվող հայցի ապահովման միջնրոդությունը ԿՈՐԵԼ է։ Ընդհանուր բաժնից նշում են, որ գործը դատավոր Ամալյանի մոտ է, դատավոր Ամալյանի կազմն անտեղյակ է։
     Ընդ որում` դատարաններն էս վարքագիծը պատճառաբանում են ներքին նորմատիվներով, որ մակագրությունը, գործը դատավորին հանձնելը, դատավորի լայաղ անել գործ կարդալը ժամանակ է պահանջում, սակայն այս ամենն ուղիղ հարված է նյութական և դատավարական օրենսդրությամբ նախատեսված իրավունքների իրացմանը»։

3392 | 0
Facebook