Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամուլսարում յուրաքանչյուր պայթեցումից հետո հազարավոր ձկներ են սատկում». ՀԲՃ

08:45, չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ.
«Ամուլսարում յուրաքանչյուր պայթեցումից հետո հազարավոր ձկներ են սատկում». ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է. «2017 և 2018 թվականներին Ամուլսարի տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում Լիդիան ընկերությունը 3 անգամ վնասել է Գնդեվազ գյուղի խմելու ջրի խողովակները, ցիանային հարթակի տարածքից կավախառը ջրերի արտահոսքեր են տեղի ունեցել Արփա գետ, իսկ ձկնաբուծարաններից մեկի աշխատակիցը պնդում է, որ յուրաքանչյուր պայթեցումից հետո հազարավոր ձկներ են մեռնում:

ՀՀ կառավարությունը հավատում է, որ այս ընկերությունը ոչ մի լիտր ջուր չի աղտոտի, բոլոր ռիսկերը կառավարելի են»:

4947 | 1
Facebook