Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Քիթ ու բերանը փակ փռշտալը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել

21:50, երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.
Քիթ ու բերանը փակ փռշտալը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել

Բժիշկ-օտոլարինգոլոգ Վլադիմիր Զայցևը բացատրել է, թե ինչ վտանգներ է պարունակում քիթ ու բերանը փակած փռշտալը:

Ըստ բժշկի՝ քիթն ու բերանը փակ փռշտալու հետևանքով թուքը կարող է հայտնվել լսողական խողովակների մեջ, որոնք միացնում են քթըմպանը միջին ականջի հետ: Դա կարող է հանգեցնել ականջի Եվստախյան խողովակի բորբոքման: Բացի այդ, ճնշման տակ միկրոբները կարող են հայտնվել խոռոչներում, ինչը կարող է առաջացնել սինուսիտ, հայմորիտ, սֆենոիդիտ:

Փակ քիթ ու բերանով փռշտալիս բարձրանում է ներգանգային ճնշումը, ինչը վտանգավոր է հատկապես տարեցների համար, ինչպես նաև նրան համար, ովքեր տառապում են վեգետանոթային դիստոնիայով կամ էլ ունեն անոթների թույլ պատեր:

8821 | 0
Facebook