Խնդրում ենք սպասել...

Համացանց

Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի է ենթարկել 11-ամյա աղջկան

14:00, երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.
Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի է ենթարկել 11-ամյա աղջկան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի է ենթարկել 11-ամյա աղջկան:

Երեխային տեղափոխել են Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել է առաջին օգնություն, այնուհետև, տեղափոխվել է Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով` Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել են Վանաձորի ԲԿ և տեղում կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա:

Վիճակը կայունանալուց հետո երեխան տեղափոխվել է Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ»:

7220 | 0
Facebook