Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ Ամուլսարի հարցում հանրաքվեն լավագուն տարբերակը չէ». Գևորգ Գալստյան

09:50, երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.
«Ինչո՞ւ Ամուլսարի հարցում հանրաքվեն լավագուն տարբերակը չէ». Գևորգ Գալստյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի հանքի շահագործման հարցում հանրաքվեի միջոցով որոշում կայացնելը ամենահուսալի տարբերակը չէ, քանի որ պայմանավորված վերջին` խորհրդարանական ընտրությունների չափազանց բարձր լեգիտիմությամբ, հասարակությունում առկա է ընտրությունների հանդեպ չափազանց մեծ վստահություն (ընտրութունեապաշտություն), որը խոցելի է դարձնում հասարակությանը:
     Այս իրադրությունում հարկավոր է ոչ թե ապավինել ընտրական ինստիտուտներից ստացված վերջին տպավորություններին, այլ թեկուզև հսկայական ջանքերի (որի ներուժը Հայ հասարակությունը վստահաբար ունի) ներդրման միջոցով պարտավորեցնել գործող իշխանությանը կայացնել ժողովրդի պահանջից բխող բաղձալի որոշումը, որն էլ իր հերթին բացառիկ հնարավորություն կլինի հեղափոխական իշխանության համար մեկնարկային` հեղափոխական տրամաբանությանը վերադառնալու և հեղափոխական փայլը վերականգնելու համար»:

3212 | 1
Facebook