Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գյումրիում նման գազանանոցային երթևեկությունը զբոսաշրջիկների համար հեչ գրավիչ չէ». Դերենիկ Մալխասյան

09:30, երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.
«Գյումրիում նման գազանանոցային երթևեկությունը զբոսաշրջիկների համար հեչ գրավիչ չէ». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միայն տուրիզմը զարգացնելու մասին հայտարարություններ անելով ու այդ թեմայով բաժակաճառեր ասելով չէ։

Գյումրու օրվա կապակցությամբ զբոսաշրջիկների մեծ հոսք կար Գյումրի։ Քանի որ կենտրոնական հրապարակը փակել էին մեքենաների համար, քաղաքի կենտրոնը մեքենաների շատ հոսքից պարալիզացվել էր՝ հատկապես երեկոյան։ Ճանապարհային ոստիկանության ուժերը օգտագործված էին հրապարակի ճանապարհները փակելու համար, իսկ մնացած մասը, բնականաբար, բարդակ էր. ՃՈ-ի հետք անգամ չկար։ Լուսացույցով կարգավորվող խաչմերուկում քաոս է, հանդիպակած դուրս եկող ու միակողմանի փողոցներով հակառակ երթևեկողների պակաս չի զգացվում, բայց ոչ մի ոստիկան։ Քաղաքում նման գազանանոցային երթևեկությունը զբոսաշրջիկների համար հեչ գրավիչ չէ»:

3275 | 0
Facebook