Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՖԻԴԵ-ն Մարիա Գևորգյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել

17:00, կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.
ՖԻԴԵ-ն Մարիա Գևորգյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հայտարարություն է տարածել Մարիա Գևորգյանի Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, միջազգային կարգի վարպետ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանի վերաբերյալ։ Նշվում է, որ ՖԻԴԵ-ն սկսել է գործի քննությունը և կպատժի իրավիճակի բոլոր մեղավորներին։

Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ին ներկայիս Թուրքիայի Սըվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում մեկնարկել է «Sivas Buruciye International Open Chess Tournament-A»-ը, որին մասնակցության հրավեր էր ստացել նաև Մարիա Գևորգյանը: Մեր մարզուհուն, սակայն, բոլոր պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո՝ վերջին պահին, մրցաշարի կազմակերպիչներից Մուսթաֆա Էրօղլուն տեղեկացրել է, որ ադրբեջանցի մարզիկներն իրենց վերջնագիր են ներկայացրել` հրաժարվելով մասնակցությունից։ Ըստ Էրօղլուի՝ ադրբեջանցի շախմատիստներն այդ քայլին գնացել են, քանի որ հայ մարզուհին պետք է մասնակցեր մրցաշարին։ Արդյունքում հայ շախմատիստուհին այլևս հնարավորություն չի ունեցել մասնակցելու միջազգային մրցաշարին, քանի որ ճանապարհածախսն ու կեցության գումարը պիտի հոգար հրավիրող կողմը, որն էլ, փաստացի, հրաժարվել է:

ՖԻԴԵ-ի հայտարարությունը
ՖԻԴԵ-ի հայտարարությունը
7955 | 0
Facebook