Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանը փորձում է ցուցադրել, որ պատրաստ է պատերազմի». Կարեն Հովհաննիսյան

05:30, երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.
«Ադրբեջանը փորձում է ցուցադրել, որ պատրաստ է պատերազմի». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շրջանում Ադրբեջանում, ակնհայտորեն, ավելացել են պատերազմ սկսելու կոչերը, որոնք առայժմ հայտարարությունների տեսքով արվում են քաղհասարակության ներկայացուցիչների կողմից: Հիմնականում այդ տեսակ հայտարարություններով հանդես են գալիս այն քաղհասարակության ներկայացուցիչներն, ովքեր տարբեր տեսակի աներևույթ թելերով կապված են իշխանության հետ: Հետաքրքիր է, որ պատերազմի կոչեր հնչեցողներին տրամադրում են նաև մեդիահարթակներ, ակտիվ լուսաբանվում են նրանց ելույթները, ծրագրերը: Անշուշտ, Ադրբեջանը փորձում է այս կերպ ցուցադրել, որ իր հասարակությունը պատրաստ է պատերազմի»:

4852 | 1
Facebook