Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աստված էլ բեթարից ազատի վարչապետին». Սյուզաննա Սիմոնյան

19:20, երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.
«Աստված էլ բեթարից ազատի վարչապետին». Սյուզաննա Սիմոնյան

«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտե՞ք՝ ամբողջ հարցն ինչումն է, որ այս անգամ Փաշինյանի թավիշը դեմ առավ ոչ թե քարի, որը կարող էր հեշտությամբ շրջանցել, ինչպես միշտ է արել, այլ մի հսկա ժայռի՝ Ամուլսարի տեսքով: Ու այդտեղ թավիշը ծակոտվում ու չուլ է դառնում: Այդտեղ փրկություն չկա: Թավշապատելն անհնար է դառնում: Միակ փրկությունը ռիսկի գնալն է հանուն ժողովրդի: Հին ձևերն էլ չեն անցնելու: Սա համաժողովրդական խնդիր է ու համաժողովրդական լուծում կստանա թշնամուն սատարելու դեպքում: Սա մի որոշ, թեկուզ ստվար հատվածի խնդիրը չէ, ինչպես, օրինակ, սահմանադրական կարգի խախտման դեմ և հանուն լեգիտիմության ապստամբած «Սասնա Ծռերի» բանտում մնալը, նրանց առ այսօր հեղափոխական կոչված Հայաստանում հալածյալի կարգավիճակում պահելը, որը վարչապետը դեռ մարսում է թևերը փռած հանցագործ ռեժիմի ներկայացուցիչների վրա: Սա իր համար սարսափելի հետևանքներով լի խնդիր է: Փուչիկները վաղ թե ուշ ոչ թե պայթում են, այլ գմփոցով տրաքում: Աստված էլ բեթարից ազատի վարչապետին: Հա, մեկ էլ մինչև հիմա մարսածների պահով՝ պապն ամեն անգամ փլավ չի ուտում»:

8116 | 0
Facebook