Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել. «Թավշյա կառավարության մեջ փաստորեն ԱԻՆ էլ դիլետանտ և անկազմակերպ վիճակում է:
Մալաթիա մոլի հրդեհը կարծում եմ դրա վառ ապացույցն է:
Բա որ մի արտակարգ դեպք լինի ավելի մեծ ծավալների, ի՞նչ է լինելու:
Չնայած Ֆելիքս Ցոլակյանը ուր, ԱԻՆ-ը ուր: Հարկային, վերահսկողական և այլն, այս մարդը ի՞նչ կապ պետք է ունենա արտակարգ իրավիճակների հետ: Մարդը դեռևս ՀԼԿՄ-ից ու ՊԱԿ-ից եկելա ՀՀԿ հետո դարձելա ակտիվ թավշյա հեղափոխական»: