Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամուլսարի շահագործման վճռորոշ գործողությունները տեղի են ունեցել հենց այս վարչապետի օրոք». Ստյոպա Սաֆարյան

22:10, շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.
«Ամուլսարի շահագործման վճռորոշ գործողությունները տեղի են ունեցել հենց այս վարչապետի օրոք». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լիդիանի վերաբերյալ այսօրվա ուսումնասիրածս նյութերը ցույց տվեցին, որ Ամուլսարի շահագործման վճռորոշ գործողությունները՝ ներդրումներից մինչև հողերի ձեռբերում, տեղի է ունեցել հենց այս վարչապետի օրոք։ Նախորդների շրջանում եղել է որոնողա-հետախուզական ու նախապատրաստական աշխատանքներ։ Անցնում ենք Լիդիանի իրական տերերի ու կապիտալի բացահայտմանը, որից պարզ կլինի թե այսօր ինչ քամիներ ու որտեղից են գալիս։ Դեռևս շատ փաստ չունեմ, բայց մի տեսակ բնազդս ու ներքին ձայնս ասում է, որ Լիդիանն էլ միգուցե շահագրգռված է, դրդում է, որ ՀՀ կառավարությունը արգելի հանքի շահագործումն ու ինքը արբիտրաժի գնա․․․ Պետք է վեր հանել իրականությունը, թե նրա համար ո՞րն է ամենանախընտրելի տարբերակը՝ հանքը շահագործելը, թե Հայաստանի վրա դուռը շրխկացնելը, Փաշինյանի կառավարությանը հարվածելը, ի վերջո այն շատ թելերով է կապվցած նախկին իշխանությունների հետ․․․ Իսկ դա մեծապես կարող է կապ ունենալ նրա հետ, թե ովքե՞ր են իրական տերերը ու ով ում միջոցով է խաղում Հայաստանի դեմ․․․ Պատկերը շատ խառն է։ Ու Փաշինյանը պետք է խաղը ճիշտ խաղա։ Հուսամ՝ ճիշտ կխաղա։ Զինվեք համբերությամբ, որովհետև խաղը այդքան պարզ չէ։ Իսկ միգուցե այս խաղը հյուսածներին արժե շատ նուրբ թարս կապույտ անե՞լ․․․»:

7282 | 2
Facebook