Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վայոց ձորում Jeep Grand Cherokee-ն գլորվել է ձորը. կա 3 զոհ, 3 վիրավոր

20:05, շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.
Վայոց ձորում Jeep Grand Cherokee-ն գլորվել է ձորը. կա 3 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում, Jeep Grand Cherokee մակնիշի 17 ԼՍ 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18 կմ հատվածում, Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, որոնց դիերը ձորից դուրս են բերել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները՝ հատուկ ճոպանների միջոցով, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ աղբյուրում:

6812 | 0
Facebook