Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մալաթիա մոլ»-ում խոշոր հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 6-ի

18:30, շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.
«Մալաթիա մոլ»-ում խոշոր հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 6-ի

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։

Եվս 2 տուժածի մասով որոշում է կայացվել տեղափոխել Հանրապետական հիվանդանոց, այլ ոչ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Վերջիններս նախնական տվյալներով ծխահարվել են։

Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ։

ԹԱՐՄԱՑՈՒՄ

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 տուժածները գտնվում են թունաբանական բաժանմունքում։

Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Վերջիններս ստանում են համապատասխան բժշկական օգնություն»։

4206 | 0
Facebook