Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հօդս են ցնդում այն միֆերը, որոնք արդեն մեկ տարի պտտվում են ադրբեջանական մեդիադաշտում». Կարեն Հովհաննիսյան

04:20, կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.
«Հօդս են ցնդում այն միֆերը, որոնք արդեն մեկ տարի պտտվում են ադրբեջանական մեդիադաշտում». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար առաջնագիծ են այցելում հասարակական կազմակերպությունների անդամներ, որոնք այս կամ այն կերպ կապված են բանակի հետ: Այս անգամ այցելել են Ղազախի և Աղստավի կողմից առաջնագիծ: Հիշեցնեմ, որ այդ հատվածում հերթապահություն են իրականացնում ադրբեջանական պետական սահմանապահ ուժերը: Դատելով մարտական դիրքերի կահավորանքից՝ կարելի է ասել, որ հօդս են ցնդում այն միֆերը, որոնք արդեն մեկ տարի պտտում են ադրբեջանական մեդիադաշտում Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը»:

5313 | 0
Facebook