Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Փաշինյանն ընդդիմադիր գործչից, քննադատող թերթի խմբագրից երկրի ղեկավար չդարձավ». Ոսկան Սարգսյան

08:45, կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.
«Փաշինյանն ընդդիմադիր գործչից, քննադատող թերթի խմբագրից երկրի ղեկավար չդարձավ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարող եք թավշյա հեղափոխությունը համաշխարհային իրադարձություն հռչակել, Նիկոլին Լենինի նման Հայաստանի ամեն գյուղում արձան կանգնեցնել, հռչակել Հայաստանի 4-րդ հանրապետությունը, սակայն դրանից բան չի փոխվի։ Նիկոլ Փաշինյանը հայաստանցիներին կոչ է արել փոխվել, սակայն դա շատ դժվար է, ինքն ընդդիմադիր գործչից, քննադատող թերթի խմբագրից երկրի ղեկավար չդարձավ։ Ամեն օր ես տեսնում եմ փողոցներում արևածաղկի սերմ չրթող, կրճեպը փողոցում թափող ջահել աղջիկներ, ծխախոտի մնացորդը ճանապարհին նետող երիտասարդներ, որոնք հիմա Հայաստանի հպարտ քաղաքացիներ են կոչվում։ Նախկինում Տավուշի մարզպետարանը սոցիալապես անապահով, հիվանդ ու աղքատ մարդկանց պետբյուջեից փոքր գումարների օգնություն էր հատկացնում։ Հիմա բյուջեի գումարները ծախսում են զանազան միջոցառումներ անցկացնելու համար, կարիքավոր մարդկանց օգնելն էլ հրատապ չէ»:

| | |
4007 | 0
Facebook