Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնարկեց ոչ-ոքիով

15:15, շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնարկեց ոչ-ոքիով

Օգոստոսի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացավ «Ղազախստանի նախագահի գավաթ» անունը կրող միջազգային 12-րդ մրցաշարի առաջին տուրի հանդիպումը՝ Ղազախստանի Մ-17-2 հավաքականի և Հայաստանի Մ-17 ընտրանու միջև: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի Մ-17 հավաքականի կիսապաշտպան Յուրի Քոլոզյանը:

Գոլերը՝ Յուրի Քոլոզյան, 16`0:1, Կուդայբերդի Նարկուլով, 41`1:1, Ալիշեր Ռախիմժանով, 75` 2:1, Արթուր Սերոբյան, 90+2` 2:2

2600 | 0
Facebook