ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միշտ հակված եմ եղել այն մտքին, որ ինստիտուցիոնալ իշխանություն ձևավորելը, ավելի շուտ՝ իշխանություն ձևավորելուց հետո այն ինստիտուցիոնալացնելը մեր ամենամեծ մարտահրավերն է լինելու: Հիմա երբ հետևում եմ ՔՈ-ից իմ լավ բարեկամների հանրագրերին, ցավով գիտակցում եմ, որ ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորումը շատ ավելի լուրջ պատնեշներ ունի իր առաջ: Գոյություն ունեցող լեզվամտածողական «դաշտում» ավելի «ուժեղները» կան, որոնց ՔՈ-ն չի կարող չպարտվել ո՛չ ուլտրառադիկալությամբ, ոչ էլ պոպուլիզմով, ու ես էդտեղ որոշակի վտանգներ եմ տեսնում»: