Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրակոցներ և մարմնական վնասվածք` Արցախի փողոցում

14:45, շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.
Կրակոցներ և մարմնական վնասվածք` Արցախի փողոցում

Օգոստոսի 23-ին, ժամը 19.45-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ:
     Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չէր բացատրություն տալու:
     Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 19-ին, Արցախի փողոցում, վիճաբանության ժամանակ, քաղաքացուն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Նոր-Արեշի 33-ամյա մի բնակիչ:
     Պարզվել է նաև, որ վիճաբանության ընթացքում հիվանդանոց տեղափոխված երիտասարդը իր մոտ եղած գազային ատրճանակից մի քանի անգամ կրակել է իրեն վնասվածքներ հասցնողի ուղղությամբ:
     Նշանակվել են փորձաքննություններ:
     Հարուցվել է քրեական գործ:
     Կատարվում է նախաքննություն:

8201 | 0
Facebook