Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լիլիթ Հովհաննիսյանը պատվոգրի է արժանացել Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի կողմից

01:30, կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.
Լիլիթ Հովհաննիսյանը պատվոգրի է արժանացել Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի կողմից

Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը պատվոգիր է շնորհել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին: Պատվոգիրը երգչուհուն է հանձնվել իր Dream համաշխարհային շրջագայության շրջանակում Լոս Անջելեսն ընդգրկելու, փայլուն համերգ իրականացնելու, ինչպես նաև հայ մշակույթն ու երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանի Dream համաշխարհային շրջագայությունն ընթացքի փուլում է: Համերգներ են արդեն կայացել Քուվեյթում, Ֆրանսիայում, Դանիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում և այլ եվրոպական երկրներում: Առաջիկայում համերգներ են նախատեսված ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Լիբանանում և այլ երկրներում:

8612 | 0
Facebook