Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Արդյոք «ԷԼԱՐԴ»-ն արդեն վճարվել է իր կատարած կասկածելի աշխատանքի համար». Սոսի Թաթիկյան

06:05, կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.
«Արդյոք «ԷԼԱՐԴ»-ն արդեն վճարվել է իր կատարած կասկածելի աշխատանքի համար». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես մեծապես ձեռնպահ եմ մնացել Ամուլսարի քննարկումներից, քանի որ համարում եմ, որ հարցի վերաբերյալ չունեմ բավարար մասնագիտացում, ու հետևաբար՝ իմ կարծիքը չունի հավելյալ արժեք, բայց ուշադրություն հրավիրեմ մի փոքր տեխնիկական մանրամասների վրա:

Ակնհայտ է, որ «ԷԼԱՐԴ» կազմակերպության պատրաստած զեկույցը իրականում ոչ այլ ինչ է, քան ինչպես միջազգային կազմակերպություններում են այդ կարգի փաստաթղթերն անվանում, desk review:

Այսինքն՝ այն ոչ թե ինքնուրույն վերլուծություն կամ գնահատում է, այլ ավելի վաղ պատրաստված փաստաթղթերի տվյալների ամփոփում, և ըստ մասնագետների՝ հենց Lydian-ի ձաստաթղթերի: Desk review-ն սովորաբար կատարվում է որպես որևէ գնահատման առաջին փուլ` իսկական անկախ վերլուծություն կատարելուց առաջ: Եթե desk review֊ն բավարար էր, կարող էր իմ նման մեկն էլ անել` առանց համապատասխան մասնագիտացման և 20 անգամ ավելի էժան։

Նախ և առաջ, տարօրինակ է ու կարելի է ասել, աստղաբաշխական, 400,000 դոլար վճարել desk review-ի համար, քանի որ այդ կարգի փաստաթուղթ պատրաստելը շատ քիչ աշխատանք է պահանջում:

Երկրորդը` օրինակ, միջազգային կազմակերպությունների պրակտիկայում որևէ զեկույցի համար վճարվում է 20% կանխավճար, իսկ մնացած 80%-ը վճարվում է այն բանից հետո, երբ զեկույցին ծանոթանալուց հետո այն գնահատում են բավարար: Եթե այն անբավարար է, ապա այն կազմողին ներկայացնում են զեկույցը վերանայելու պահանջ:

Ես ուզում եմ հասկանալ, թե արդյոք «ԷԼԱՐԴ»-ն արդեն վճարվել է իր կատարած կասկածելի աշխատանքի համար, և եթե այո, ապա՝ երբ, ում կողմից լիազորված և ինչ հիմնավորումով»:

| | |
2348 | 1
Facebook
COMMENT.am