Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս ամենն այն մասին էր, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի պիտի Տիգրան Ավինյանին ազատի փոխվարչապետի պաշտոնից». Գարեգին Միսկարյան

14:20, շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.
«Այս ամենն այն մասին էր, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի պիտի Տիգրան Ավինյանին ազատի փոխվարչապետի պաշտոնից». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն մասին, թե ինչպես Էր Քննչական կոմիտեն մեզ բոլորիս (առավելապես՝ Նիկոլ Փաշինյանին) փորձում մոլորության մեջ գցել, որպեսզի «Լիդիան»-ի համար կատարած փորձաքննության արդյունքները դրական լինեն։ (Պարոն Վանեցյան, եթե կարդում ես սույն գիրը, ընկեր մայորին ասա թող էս հարցով զբաղվի մինչև Նիկոլի արթնանալ, կարդալը):

Ուրեմն, ի՞նչ է պարզվում։ Պարզվում է, որ Սոլթ Լեյք Սիթիի կիքսը ու «Լիդիան»-ի մուլտը Քննչական կոմիտեի սարքած տեսանյութի տակ վարչապետին մատուցելը մեղմ ասած մանկական խաղեր էին էն մեծամասշտաբ խաբեության ֆոնին, որ հիմա կներկայացնեմ։

1) Ուրեմն, Հայաստանը ունի օրենք «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», որոը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ոլորտի հասարակական հարաբերությունները: (նկար 3)

2) Աշխարհում կան երկրներ, որտեղ ՇՄԱԳ-ից բացի գոյություն ունի նաև ԲՍԱԳ (բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման)։ Սա, ո՞րն է։ Օրինակ՝ գնահատում են, որ ենթադրենք՝ բռնաբարությունների թիվը կաճի 20%, քանի որ տվյալ տարածքում կսկեն աշխատել ընտանիքից հեռու գտնվող տղամարդիկ, ովքեր գումար կաշխատեն, կխմեն ու կսկսեն սրան-նրան «ոտնձգել»։ Հայաստանը նման օրենք չունի, նման պահանջ չկա հանքարդյունաբերության թույտվության համար, բայց «Լիդյան»-ը պատվիրել և կազմել է (բացառապես իր կամքով և իր կարիքների համար) նաև ԲՍԱԿ։ (Նկար 4)

3) Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված՝ 21 փետրվարի 2019 թվականի N 148-Ն որոշուման համաձայն, ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ELARD-ի հետ կնքվում է պայմանագիր, որով նա պարտավորվում է կատարել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ հաշվետվությունների փորձաքննում, ինչպես նաև՝ պարզելու հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը։ (Նկար 2)

Հիմա կարևորի մասին

4) Լիբանանյան ELARD ընկերությունը փոխանակ կատարի Հայաստանի հանրապետության կառավարության N148 որոշումը և ուսումնասիրի ՀՀ օրենսդրությամբ կազմված և դրա հիմքով հանքի շահագործման թույտվություն տրված ՇՄԱԳ-ի համապատասխանությունը, կատարում է ոչ մեկին չհետաքրքրող ԲՍԱԳ-ի ուսումնասիրությունը և տալիս եզրակացություն։ (Նկար1)

Ավելին՝ նա, չկատարելով իր վրա վերցրած պարտավորությունները, դրա դիմաց Հայաստանի կառավարութունից ստացել է, կամ պիտի ստանա 396900 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ։

Իսկ ի՞նչ է արել Իվանյանը. նա վերցրել է այդ ամենը, փաթեթավորել գեղեցիկ PDF ֆայլի մեջ և մատուցել այդ «աղբը» վարչապետին, որպես ուսումնասիրություն և եզրակացություն։

Ա մ փ ո փ ո ւ մ

Հաշվի առնելով վարչապետի խոսոտումը, որ նա պիտի 100% ով վստահ լինի, որ բնապահպանական խնդիրներ չեն լինի շահագործման դեպքում, վստահելով նրան,

հաշվի առնելով, որ ՔԿ-ի եզրակացությունը կատարված է ՀՀ օրենսդրության պահանջին չհամապատասխանող և ՀՀ համար հիմք չհանդիսացող անիմաստ փաստաթղթերի ուսումնասիրությունների հիման վրա

հաշվի առնելով, որ այդ ուսումնասիրությունը չի կարող հիմք հանդիսանալ ՇՄԱԳ փորձաքնության համապատասխանությունը հաստատելու կամ հերքելու համար

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
     պարտավորեցնել ELARD ընկերությանը կատարել կառավարության N148 որոշման պահանջները՝ այն է, կատարել ՇՄԱԳ փորձաքննության համապատասխանության ուսումնասիրություն կամ պարտավորեցնել ELARD ընկերությանը վերադարձնել Հայաստանի հանրապետությանը իր կողմից չկատարած ծառայությունների համար ստացած 396900 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը

Հաշվի առնելով, որ ELARD-ի կողմից իր պարտավորություները չկատարելու հետևանքով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը չունենալով պատվիրված փորձաքննության արդյունքները ստիպված է երկարաձգել հանքի շահագործման արգելքը, ինչը կարող է հանգեցնել «Լիդիան»-ի կողմից միջազգային արբիտրաժ դիմելուն, պարտավորեցնել ELARD ընկերությանը բանակցել «Լիդիան» ընկերության հետ, որպեսզի այն զերծ մնա Արբիտրաժ դիմելուց և ժամանակ տա անց կացնել ՇՄԱԳ-ի ուսումնասիրություն կամ Լիդիանի կողմից Արբիտրաժ դիմելու դեպքում փոխահատուցել Հայաստանի կրած ծախսերը։

Բոնուս
     Որպես բոնուս առաջարկում եմ պարոն Փաշինյանին Իվանյանին աշոտյան անել։

Հարգանքով՝
     ՀՀ հպարտ քաղաքացի, «Որ ասում էինք Ամուլսարը հանք չի դառնալու` չէիք հավատում» շարժման հիմնադիր Գարեգին Միսկարյան

Հ.Գ.
     Իրականում այս ամենն այն մասին էր, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի պիտի Տիգրան Ավինյանին ազատի փոխվարչապետի պաշտոնից ու մեկընդմիշտ փակի Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թեման։

Հ.Գ. 2
     Լավ, քանի որ մեկնաբանություններից պարզ է դառնում, որ ամենայն հավանականությամբ ՔԿ-ն պնդելու է, որ ՇՄԱԳ/ԲԴԱԳ-ի հետ կապված խնդիրը զուտ վերնագրի վրիպակ է, ապա որպես կոմպրոմիս առաջարկում եմ Ավինյանին չհեռացնել պաշտոնից, բայց Իվանյանին, որպես ոչ կոմպետենտ մեկի, պատժել հանքը փակելու որոշմամբ»:

15688 | 0
Facebook