Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես Ֆերնանդո Տորեսն ավարտեց մարզական կարիերան

00:55, շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.
Ինչպես Ֆերնանդո Տորեսն ավարտեց մարզական կարիերան

Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով այժմ հանդես է գալիս ճապոնական «Սագան Տոսու» ակումբի կազմում, այսօր ավարտեց մարզական կարիերան: Վերջին խաղում նրա ակումբը 1։6 հաշվով պարտվեց «Վիսել Կոբե»-ի, որի կազմում հանդես են գալիս Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Դավիդ Վիլյան և Անդրես Ինիեստան։

Հիշեցնենք՝ մարզական կարիերայի ընթացքում Տորեսը հանդես է եկել «Աթլետիկո»-ում, «Չելսի»-ում, «Լիվերպուլ»-ում և «Միլան»-ում: Տորեսը Եվրոպայի լիգայի կրկնակի հաղթող է, Չեմպիոնների լիգայի հաղթող, Անգլիայի գավաթակիր։
     Իսպանիայի ազգային հավաքականի կազմում նա հանդես է եկել 2003-2014 թվականներին՝ հռչակվելով աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Ինչպես Ֆերնանդո Տորեսն ավարտեց մարզական կարիերան
10468 | 0
Facebook