Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռազմական ոստիկանության գնդապետը 6.000.000 ռուբլի կաշառք է վերցրել

22:50, ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.
Ռազմական ոստիկանության գնդապետը 6.000.000 ռուբլի կաշառք է վերցրել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ՌԴ իրավապահների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեղադրանքով հետախուզվող ազգությամբ հայ քաղաքացին Հայաստանի ռազմական ոստիկանության աշխատակցին տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ քննությունից թաքնվելու և հետախուզման հարցերը լուծելու համար:
     Օգոստոսի 9-ին, ձեռնարկված միջոցառումների արդյուքնում, հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում, բերման ենթարկվել և կալանավորվել: Նա հաղորդում է տվել, որ ռազմական ոստիկանության գնդապետին կանխիկ և բանկային փոխանցումներով տվել է մոտ 6.000.000 ռուբլի կաշառք:
     Նույն օրը հարուցվել է քրեական գործ: Կատարված բազմակողմանի քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ ռազմական ոստիկանության գնդապետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, իր ծանոթի որդու Հայաստան ժամանելուն պես չի կատարել իր ծառայողական պարտականությունները և չի ապահովել նրան պատասխանատվության ենթարկելը:
     Բացի այդ, 2014-2016 թվականներին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հետախուզվող երիտասարդի օգտին գործողություն կատարելու, նաև նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու և հետագայում զինվորական գրքույկ տրամադրելու համար նրա հորից պահանջել և ստացել է 6.000.000 ռուբլի կաշառք:
     Ավելին, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2015 թվականի նոյեմբերին գնդապետը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, որդու և ծնողների Ռուսաստանում գտնվող գույքն ընկերների միջոցով վնասելու սպառնալիքով, հորը ներկայացրել է իր օգտին 1.000.000 ռուբլու գույքային գործողություն կատարելու պահանջ:
     Հարուցվել է քրեական գործ:
     ՌՈ գնդապետը կալանավորվել է:
     Քննությունը շարունակվում է»:

Ռազմական ոստիկանության գնդապետը 6.000.000 ռուբլի կաշառք է վերցրել
5618 | 0
Facebook