Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեյմարը վերջնագիր է ներկայացրել «Բարսելոնա»-ին

21:45, ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.
Նեյմարը վերջնագիր է ներկայացրել «Բարսելոնա»-ին

Բրազիլիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վերջնագիր է ներկայացրել «Բարսելոնա»-ին։ Նա ցանկանում է, որ ակումբը, հնարավորինս շուտ, ձեռք բերի իրեն։ Կատալոնացիները, իրենց հերթին, Նեյմարից պահանջում են հայտարարություն անել, որ նա ցանկանում է տեղափոխվել միայն «Բարսելոնա»։ Նեյմարը մտավախություն ունի, որ այդ կերպ նա բաց կթողնի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը, եթե ՊՍԺ-ն համաձայնության չգա «Բարսելոնա»-ի հետ։ 27-ամյա բրազիլացին ակնկալում է 5 տարվա պայմանագիր ստորագրել ակումբներից որևէ մեկի հետ՝ տարեկան 35 մլն եվրո աշխատավարձով։

Հիշեցնենք՝ Նեյմարն այս մրցաշրջանում մասնակցել է ՊՍԺ-ի 28 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: ՊՍԺ-ի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

5812 | 1
Facebook