Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էդգար Ղազարյանը տարիներ առաջ կողմ էր հանքի շահագործմանը, այսօր՝ դեմ

20:00, ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.
Էդգար Ղազարյանը տարիներ առաջ կողմ էր հանքի շահագործմանը, այսօր՝ դեմ

Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայում ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր Ջերմուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ իր դիտարկումները: «Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանալու ա մոտ 25 տոննա փոշի ու հնարավոր չի, որ փոշին չանդրադառնա քաղաքի վրա: Էլ չեմ ասում հանքաքարի տեղափոխում, ճանապարհներ, աղմուկ... Այլ հանքավայրերի համեմատ էս ընկերության սոցիալական պատասխանատվության մասն ավելի ամուր ա, կառուցողական մոտեցում ունեն, բայց էս քաղաքը որպես կուրորտ ա ձևավորվել: Պարզ ա, որ ամերիկացիները, կանադացիները, անգլիացիներն ինվեստորների շահերը պաշտպանում են, բա էս էլ ա չէ՞ ինվեստիցիա»,- ասել էր ՀՀԿ-ական նախկին մարզպետը:

Մինչդեռ, տարիներ առաջ Ղազարյանն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ կողմ էր արտահայտվել: «Ակնհայտ է, որ հանքավայրի շահագործումը, իբրև տնտեսական նախագիծ, բացառիկ է և արդյունավետ... Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցության բացասական գործոններին, ապա դրանք պետք է կառավարվեն և նվազագույնի հասցվեն»,- ասել էր նա:

6564 | 0
Facebook