ԱՄՆ վարչակազմը որոշել է հրաժարվել արտասահմանյան երկրներին հատկացվող ավելի քան 4 միլիարդ դոլար օգնությունը կրճատելու ծրագրից: Այս մասին գրում է Politico պարբերականը:
Հրապարակման համաձայն՝ այդ գաղափարին դեմ են դուրս եկել երկու կուսակցությունների օրենսդիրները։ ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինը և պետքարտուղար Մայքլ Պոմպեոն նախազգուշացրել են Դոնալդ Թրամփին, որ կրճատումները կարող են վնասել ազգային անվտանգությանը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչությունը մտադիր է դիմել Կոնգրեսին՝ խնդրելով չեղարկել կայացրած որոշումը՝ Միջազգային զարգացման ԱՄՆ-ի գործակալությանը 2․3 մլրդ դոլար տրամադրելու և 2 մլրդ դոլար պետքարտուղարությանը հատկացնելու հետ կապված։
Ըստ Politico-ի, 2018-ին ԱՄՆ-ի վարչակազմը պլանավորել է նմանատիպ քայլ իրականացնել, սակայն, ի վերջո, մտափոխվել է՝ բախվելով ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների քննադատությանը: