Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արմեն Սարգսյանն ընդհանրապես էս երկրի՞ց ա». Արամ Մանուկյանը՝ Ամուլսարի խնդրի մասին

15:10, ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.
«Արմեն Սարգսյանն ընդհանրապես էս երկրի՞ց ա». Արամ Մանուկյանը՝ Ամուլսարի խնդրի մասին

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերջին շրջանում ամենաքննարկվող հարցերից մեկին՝ Ամուլսարի խնդրին.

«Բոլոր զեկույցներն ասում են, որ վտանգներ կան, ոչ մեկը չի ասում, որ վտանգ չկա: Բոլոր զեկույցներն ու առաջարկները վտանգները մեղմելու մասին են, ոչ թե՝ դրանք վերացնելու: Մի հարց ունեմ. նախագահ Արմեն Սարգսյանին պե՞տք է հարցնել սրա մասին, թե՝ չէ: Հարցրեք էլի՝ ինքը ընդհանրապես էս երկրի՞ց ա, էս պրոբլեմների հետ կապ ունի՞»,- ասաց Մանուկյանը:

Անդրադառանալով «Լիդիան Արմենիա»-ի արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությանը՝ նախկին պատգամավորն ընդգծեց. «Ես, օրինակ, կկանչեի այդ պայմանագիրը ստորագրողին, կասեի՝ գնա էդ արբիտրաժային մուծումներն ինքդ արա... Այստեղ հարցը միայն ֆինանսականը կամ տնտեսականը չէ. ինձ թվում է՝ քաղաքական խնդիրներ էլ կան՝ ներսում էլ, դրսում էլ: Մի խնդիր էլ կա. այն քաղաքական ուժերը, որոնք նպասել կամ ստորագրել են այս ոչ նորմալ պայմանագիրը, այսօր ասում են, թե հարկավոր է էկոլոգիան մաքրել: Ազնիվ պայքար չէ, նրանք ուզում են քաղաքական դիվիդենտենր շահել»:

Մանուկյանի խոսքով՝ Ամուլսարի հարցով ՀՀ քաղաքացիները չեն կարող որոշում կայացնել:

4781 | 0
Facebook