Լրացել է Անկարայի՝ Patriot հակաօդային հրթիռային համակարգեր գնելու ժամկետը։ Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի իր աղբյուրին:
«Մենք պարբերաբար տեղեկացնում էինք Թուրքիային, որ մեր վերջին առաջարկը (գնումների վերաբերյալ) կկորցնի իր ուժը, եթե թուրքական կողմն ընդունի ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի առաջարկը: Patriot-ի մեր առաջարկը սպառված է»,- հաղորդել է անանուն պաշտոնյան:
Հուլիսին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի մեղադրում Թուրքիային Ս-400-ի գնման համար: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե երբ է որոշել քննարկել Անկարայի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը: