Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Այսօր իշխանությունները փորձում են էլ ավելի փոքրացնել ժողովրդի որոշումների ուժը». Վահագն Ավագյան

15:20, ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.
«Այսօր իշխանությունները փորձում են էլ ավելի փոքրացնել ժողովրդի որոշումների ուժը». Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաքին քաղաքական ճնշումներին դիմագրավելու և ներսում կոռուպցիան բացառելու միակ միջոցը քաղաքական որոշումների կայացման մեջ հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ ներգրավելն է: Սա այնքան պարզ ու մերկ ճշմարտություն է, որ բացատրելու կարիք անգամ չկա:

Ըստ էության աշխարահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմողլուի տեսության հիմնաքարը՝ հաջողված և չհաջողված պետությունների վերաբերյալ հանգում է այս պարզ ու թանկ ճշմարտությանը:

Հայ ժողովուրդը 2018-ի գարնանը և ձմռանը քաղաքական որոշումներում աննախադեպ մեծ թվով մասնակցություն ցուցաբերեց, ինչի արդյունքում մի դեպքում ճաքեր տվեց 30 ամյա գաղութային ռեժիմը, մյուս դեպքում ԱԺ ընտրություններում ժողովուրդը աննախադեպ մանդատ տվեց ԻՄ Քայլը դաշինքին ժողովրդի ինքնիշխանությունը հաստատելու գործում:

Դրանից հետո ժողովուրդը դուրս է թողնվել քաղաքական որոշումների կայացմանը մասնակցելուց և տեղի է ունենում մի փոքր խումբ մարդկանց վրա ճնշումների միջոցով նախկին ռեժիմի օրակարգի պարտադրում:

Իշխող ուժի քաղաքական անպատկառությունը հասնում է նրան, որ իրենք ներառականության այդ կարևոր սկզբունքը, որը արդեն ապացուցել է իր հաջողությունը, անվանում են անգրագետնների որոշում կայացնել, իսկ օլիգարխիայի կողմից ճնշումներով գաղութային օրակարգը պարտադրելը մասնագիտական մոտեցում:

Այսօր իշխանությունները փորձում են էլ ավելի փոքրացնել ժողովրդի որոշումների ուժը՝ խաբելով, համոզելով, սպառնալով, չգիտակցելով որ փորում են իրենց քաղաքական գերեզմանները»:

| | |
1105 | 0
Facebook
COMMENT.am