Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վերջին քսան տարում Արցախում ընտրական գործընթացը տեղի է ունենում խայտառակ խախտումներով». Հայկ Խանումյան

04:05, շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.
«Վերջին քսան տարում Արցախում ընտրական գործընթացը տեղի է ունենում խայտառակ խախտումներով». Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ հասկանում Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելությունները ֆինանսավորելու ՀՀ կառավարության որոշումը քննադատողներին: Գոնե, վերջին քսան տարում Արցախում ընտրական գործընթացը տեղի է ունենում խայտառակ ընտրախախտումներով, որի ընթացքում օգտագործվում է ընտրակաշառք, վարչական ռեսուրս, ուժային կառույցների կողմից ճնշում, քրեական և վարչական գործերի կարում, ուղղակի բաց քվեարկություն կամ քվեաթերթիկների լցոնում, բազմաթիվ այլ արատավոր երևույթներ: Դիտորդությունը թույլ կտա զգալիորեն նվազեցնել ընտրախատումների քանակը, մասնավորապես, քվեարկության ժամանակ կատարվող ընտրախախտումների քանակը: Արցախում արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման մեջ պետք է շահագրգռված լինենք բոլորս, այդ թվում ՀՀ իշխանությունների նկատմամբ թշնամաբար տրամադրվածները, քանզի արդար ընտրությունները հասարակության մեջ արդարության մթնոլորտ ստեղծելու առաջին քայլն է, ինչն էլ անվտանգության ամենամեծ բաղադրիչներից է»:

3063 | 0
Facebook