Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը տուգանել է Deutsche Bank-ին 16,2 միլիոն դոլարով

20:15, ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.
ԱՄՆ-ը տուգանել է Deutsche Bank-ին 16,2 միլիոն դոլարով

Deutsche Bank-ը համաձայնել է ԱՄՆ-ին վճարել 16,2 միլիոն դոլար՝ ամերիկյան արտաքին կոռուպցիոն պրակտիկայի մասին օրենքի խախտման մեղադրանքը կարգավորելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ արժեթղթերի և փոխանակման դաշնային հանձնաժողովը (SEC) օգոստոսի 22-ին, փոխանցում է TASS-ը:

Ըստ SEC-ի` 2006-ից մինչև 2014-ը, բանկն աշխատանքի է ընդունել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների իշխող կառույցների ղեկավարների ընտանիքի անդամներին, ինչպես նաև Ռուսաստանից պետական պաշտոնյաների հարազատների, որպեսզի «անպատշաճ ազդեցություն» ունենա նրանց վրա՝ ներդրումային բանկի բիզնեսում հաջողություններ գրանցելու համար:

Հանձնաժողովը շեշտել է, որ բանկը համաձայնվել է լուծել հարցը՝ առանց խնդրի ճանաչման կամ մերժման:
     Հիշեցնենք, որ 2018-ի հունիսին Նյու Յորք նահանգի ֆինանսական ծառայությունների վարչությունը տուգանել էր Deutsche Bank-ին 205 միլիոն դոլարի չափով՝ արտարժույթի գործարքների կանոնները խախտելու համար:

4093 | 0
Facebook