Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փնթիությո՞ւն, թե՞ համակարգային պրոբլեմ». Սուրեն Սուրենյանց

12:40, ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.
«Փնթիությո՞ւն, թե՞ համակարգային պրոբլեմ». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Դավիթաշենի «Երևան Սիթի»-ում երեկան 21-ից 22-ի սահմաններում կես ժամվա ընթացքում յոթ-ութ անգամ հոսանքը մի քանի վարկյանով անջատեցին, ինչի հետևանքով սուպերմարկետում ծրագրային խափանում առաջացավ։ Դե, հետևանքն ակնհայտ է՝ մեծ հերթեր դրամարակղերի մոտ։ Սուպերմարկետի ադմինիստրացիան պատասխանատվությունը գցում էր էլցանցի վրա։ Գուցե այդպես էլ կա, բայց փաստն այն է, որ հարյուրավոր քաղաքացիների առևտուրն ու տրամադրությունը «հարամ» եղան։ Անկեղծորեն նկատեմ, որ վերջին շրջանում հոսանքի «ինքնաբուխ» անջատումները դարձել են պարբերական ու հանրապետության ամբողջ տարածքում»։

3241 | 0
Facebook