Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Ֆոնդային բորսա­յում «Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերի գինն իջել է. «Հրապարակ»

09:15, ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.
Ֆոնդային բորսա­յում «Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերի գինն իջել է. «Հրապարակ»

«Մեզ հետաքրքրեց, թե ֆոնդային բորսայում «Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերն այսօր ինչ գների սահմաններում են, և ինչ տատանումներ են արձանագրվել այս տարիներին։ Մեզ ասացին, որ ամենաբարձրը եղել է 2009 թվականին՝ դա «Լիդիանի» «ոսկե դարն» էր, երբ արժեթղթերի նոմինալ գինը 3 դոլարի էր հասնում։ Իսկ ամենացածրը եղել է անցյալ տարի՝ 2018-ին, ընդամենը 8 ցենտ։ Դա այն շրջանն է, երբ հանքի ճանապարհը փակվեց, և հույս չկար, որ կբացվի։

«ԷԼԱՐԴ»-ի փորձաքննության հրապարակումից հետո արժեթղթերի գինը մի քիչ բարձրացել էր՝ հասնելով 18 ցենտի։ Սակայն երեկ կրկին 2 նիշով իջել է՝ հասնելով 16 ցենտի։

Ընդ որում՝ համաշխարհային շուկայում ոսկու գները բարձրանում են, իսկ ոսկի արդյունահանելու ծրագիր ունեցող ընկերության արժեթղթերը՝ ընկնում։ Ուշագրավ է, որ այս ամիսներին կա նաև կասկած, որ ընկերության արժեթղթերի գինն արհեստականորեն իջեցնում են, որ էժանով գնեն և հետագայում մեծ եկամուտներ ունենան»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

| | |
1627 | 0
Facebook