Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Թե ինչպես երկրի ղեկը վստահեցինք բանակից թռած դասալիքներին». Լուսինե Հարոյան

01:25, ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.
«Թե ինչպես երկրի ղեկը վստահեցինք բանակից թռած դասալիքներին». Լուսինե Հարոյան

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ այս սոդոմ-գոմորը անցնի, և տարիների հեռավորությունից մենք կկարողանանք սթափ գնահատական տալ այս ժամանակաշրջանի իրավիճակին, միգուցե հասկանանք, թե ինչպես գավառամիտ լրագրողին թույլ տվեցինք մսխել մեր համաժողովրդական գեղեցիկ զարթոնքը, թե ինչպես ազգովին խաբվեցինք ու չնկատելու տվեցինք ակնհայտ սիգնալները կեղտոտ գործարքի մասին, թե ինչպես երկրի ղեկը վստահեցինք բանակից թռած դասալիքներին ու ակնհայտ դեբիլ աներձագ~հորեղբոր տղա~շիշ բռնողներին, միգուցե հասկանանք այն ֆենոմենը, թե ինչպես կարող էինք լավը տեսնել ցուցահանդեսներում երկրի «ղեկավարի» չփչփացնելով ուտելու ու Մաշտոցի պողոտայում խորոված անելու մեջ, ինչպես կարող էինք ազգովի իրար կոկորդ կրծել ինչ~որ կիսագրագետի ֆենսբուքյան գրառումների տակ` իսկական ինտերնետային քաղաքացիական պատերազմ հրահրելով:
     Միգուցե հասկանանք մեր համաժողովրդական կուրության և խլության ֆենոմենը»:

| | |
5751 | 5
Facebook