Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Եվրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթանակ տոնեց

20:50, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
Եվրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթանակ տոնեց

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը՝ Երևանի «Արարատ-Արմենիա»-ի և Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» ակումբների միջև։

Մեր թիմը հաղթանակ տոնեց՝ 2։1 հաշվով։ Հանդիպման 22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Արարատ-Արմենիա»-ն։ Գոլի հեղինակ դարձավ Մաիլսոն Լիմա Դուարտեն։ Հանդիպման 68-րդ րոպեին մրցակցի կազմում գոլի հեղինակ դարձավ Մարիո Պոկարը՝ հավասարեցնելով հաշիվը։ «Արարատ-Արմենիա»-ի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Իլյա Անտոնովը՝ հանդիպման 90-րդ րոպեին:

Նշենք, որ թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին՝ Լյուքսեմբուրգում:

| | |
3141 | 0
Facebook