Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան կհայտարարի ընթացիկ մրցաշրջանի լավագույն մարզիկների անունները: Դա տեղի կունենա կազմակերպության համագումարի ընթացքում՝ հոկտեմբերի 17-ին՝ Դոհայում:
Պարգևներ կհանձնվեն այն մարզիկներին, որոնք լավագույն արդյունքներն են ցույց տվել հինգ մայրցամաքային ասոցիացիաների կողմից անցկացվող մրցումներում: Հին աշխարհի լավագույն մարզիկին կընտրի ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի անդամներից կազմված ժյուրին։ Հավակնորդների կարճ ցուցակում ընդգրկվել է 5 կին և 5 տղամարդ: