Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիան պատվել է Ամազոնի այրվող անտառների ծխով

15:45, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
Բրազիլիան պատվել է Ամազոնի այրվող անտառների ծխով

Բրազիլական անձրևային Ամազոնի անտառը, որը համարվում է երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը, շուրջ 16 օր այրվում է։ Նախորդ տարվա համեմատ մոլորակի ամենամեծ անտառում հրդեհների քանակը կտրուկ աճել է: Հրդեհների մեծ մասի պատճառը մարդկային գործոնն է, այս մասին գրում է BBC-ն։
     Բրազիլիայի պետական ​​տիեզերական կենտրոնի (INPE) հաղորդմամբ՝ բրազիլական անձրևոտ անտառներում հրդեհների քանակը ռեկորդային աճ է սահմանել:
     Այս տարվա սկզբից գործակալությունը գրանցել է ավելի քան 70 հազար օջախ, և նախորդ շաբաթվա սկզբից ի վեր արբանյակները լուսանկարել են 9,507 նոր հրդեհ:
     Դա 83%-ով ավելին է, քան նախորդ տարի, հայտնում է գործակալությունը: Հրդեհի օջախների մեծ մասը տեղակայված է Ամազոնի ավազանում:

8420 | 0
Facebook