Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Երկիր Ծիրանի»-ն հայտարարություն է տարածել

22:15, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
«Երկիր Ծիրանի»-ն հայտարարություն է տարածել

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «2018-ի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններից հետո, առաջին անգամ լայն հանրությունը և կառավարությունը բախվում են համակարգային` հեղափոխական որոշման ընդունման հարցին: Լայն հանրության և կառավարության օրակարգում է Ամուլսարի հանքի շահագործման կամ դադարեցման հարցը: Այս հարցի լուծումն իր մեջ ներառում է համակարգային խնդիրներ:

Լայն հանրությունը և ազդակիր համայնքը` ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչները դեմ են արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործմանը: ՀՀ կառավարությունը, ունենալով հիմնավոր փաստեր և փաստարկներ, դեռ հապաղում է վերջնական ոչ ասելու Ամուլսարի հանքի շահագործմանը:

Ամուլսարի հարցը այն իրական ջրբաժանն է, որ հայոց պետականությունում կարող է կտրել ավտորիտար ռեժիմի կապն իշխանության հետ, որը կարող է հարուցել խորը ժողովրդավարական գործընթաց հանրություն-իշխանություն հարաբերություններում և ձևակերպել անկախ տնտեսական քաղաքականություն, որը չի հիմնվում հանքաարդյունաբերության գերակայության վրա: Ամուլսարի շահագործման գործարքն ակնհայտ կոռուպցիոն գործարք է: Այս գործարքի կողմերից են նախկին իշխանությունը` ի դեմս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ներկայիս իշխանությունը` ի դեմս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի:

Արմեն Սարգսյանը, «Լիդիան» ընկերությունում իր կողմից զբաղեցրած պաշտոնի և լիազորություններ ունենալու վերաբերյալ, առ այն, որ նա հանդիսացել է լայն լիազորություններով և իրավասություններով տնօրեն, ով ունեցել է «Լիդիան» ընկերությունում բաժնետերերի ժողովում որոշում կայացնելու իրավունք` թաքցրել է:

Արմեն Սարգսյանը, ով ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնել է օրենքի խախտմամբ` իր քաղաքացիության հետ կապված հարցով լայն հանրության առջև թափանցիկ պարզաբանմամբ հանդես չի եկել: Այդ խնդիրը նախկինում հետապնդողը` Նիկոլ Փաշինյանը, նույնպես հանրությանը ապացույցներ չի ներկայացրել: Նիկոլ Փաշինյանը միայն պարզաբանել է, որ նա հանդիպել է Արմեն Սարգսյանին և տեսել է ինչ-որ փասատթուղթ:

Այն որ Ամուլսարի շահագործման թույլտվությունը տեղի է ունեցել կոռուպցիոն գործարքի հետևանքով ակնհայտ է և անվիճելի, այն որ այդ գործարքը պետք է դառնա իրավապահ մարմինների կողմից քննության առարկա այլ կարծիք չկա: Անհասկանալին և տարակուսանք առաջացնող իրողությունն այն է, որ իրեն հեղափոխական հռչակած Նիկոլ Փաշինյանը, լայն հանրությանը հուզող այս հարցի քննարկումը խուսափեց անցկացնել բաց քննարկման ընթացակարգով, դրժեց խոստումը գնալ Ջերմուկ և հենց այնտեղ անցկացնել քննարկում, նախընտրեց հանդիպումն անցկացնել բռնապետության խորհրդանիշ հանդիսացող Բաղրամյան 26-ում, փակ դռների պայմաններում և նախընտրեց Բաղրամյան պողոտան կրկին դարձնել բռնության գործադրման տեղի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նման վարքագծի դրսևորման շարունակությունը կփաստի, որ նա ևս ստանձնում է այս կոռուպցիոն գործարքի կողմ լինելու կարգավիճակը և համալրում է նախորդ բռնապետերի շարքերը:

Բռնապետական խորհրադանիշների և գործիքների կիրառմամբ իշխանություն բանեցնելը, կենսական նշանակության հարցի վերաբերյալ մեկ ու կես ժամ, որպես «Լիդիան» ընկերության բաժնետեր և փաստաբան մենախոսելը, ազգի և պետության համար Ամուլսարի հանքի բացման աղետի անտեսումը փաստում է իրեն հեղափոխական հռչակած, իբրև ոչ բռնի, թավշյա, ոչ գունավոր հեղափոխություն իրականացրած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին քննության ձախողման մասին:

Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին հասկանում եմ` նրա սիրտը «Լիդիան» ընկերության բաժնետոմսերում է: Ճանաչելով հայ ազգին գիտեմ` մեր սիրտը լեռներում է»:

| | |
2379 | 0
Facebook
COMMENT.am