Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անվանական արտահայտությամբ արտաքին պարտքը կաճի». Ֆինանսների նախարար

15:00, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
«Անվանական արտահայտությամբ արտաքին պարտքը կաճի». Ֆինանսների նախարար

«Պետական պարտքի դինամիկան մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են, որովհետև մենք չունենք չկանխատեսված կամ անսպասելի բացասական փոփոխություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Անվանական արտահայտությամբ պարտքը կաճի, բայց դա չի նշանակում, որ պարտք/ՀՆԱ հարաբերակցության աճ ենք կանխատեսում»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ կառավարությունը մտադիր է աստիճանաբար նվազեցնել պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը և տեղավորել 50 տոկոսից ցածր մակարդակում:

3013 | 0
Facebook